ՊՍԺ-ի 29-ամյա կենտրոնական պաշտպան Միլան Շկրինյարը դժգոհ է ֆրանսիական ակումբում ստացած խաղաժամանակից և պատրաստ էլ հեռանալ գալիք ձմռանը։ Հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն:
Աղբյուրի համաձայն՝ սլովակ ֆուտբոլիստով հետաքրքրված է «Յուվենտուսը»: Սակայն «Ծեր սինյորան» պատրաստ է պայմանագիր կնքել Շկրինյարի հետ միայն վարկային հիմունքներով։
Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը: Սկրինյարը ՊՍԺ է տեղափոխվել 2023 թվականի ամռանը՝ «Ինտերից»։