Փոլ Մերսոնը Էրիկ տեն Հագին փոխարինող է գտել

Փոլ Մերսոնը կարծում է, որ Գարի Նևիլը և Ռիո Ֆերդինանդը կարող են օգնել «Մանչեսթեր Յունայթեդին»:

«Գարին այս ակումբում է եղել իր ողջ կարիերայի ընթացքում և լավ գիտի այստեղի ֆուտբոլը:

Նրա նման մեկին պետք է նշանակենք պատասխանատու: Լավ տարբերակ է նաև Ռիո Ֆերդինանդը։ Լավ, մենք ուզում ենք վերակառուցել այս ակումբը, ի՞նչ խաղացողներ բերենք»: «Արսենալի» նախկին ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը։