Հարձակումն ուժեղացնելու համար «Բարսելոնան» երկու ֆուտբոլիստի է դիտարկում

Կատալոնական «Բարսելոնան» ցանկանում է ուժեղացում կատարել թիմի հարձակման գծում, այս մասին հաղորդվում է Todofichajes պորտալի էջերում։

Ըստ տեղեկությունների` կատալոնացիների ղեկավարությունն իր տեսադաշտում երկու հարձակվող ունի։ Խոսքը «Լիլից» կանադացի Ջոնաթան Դեյվիդի եւ Լիսաբոնի «Սպորտինգում» հանդես եկող շվեդ Վիկտոր Գյոկերեսի մասին է։

Այս մրցաշրջանում «Բարսելոնայի» գլխավոր հարվածային ուժը լեհ կենտրոնական հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին է։

Լա Լիգայում առաջնությունում 36-ամյա լեհը ինը հանդիպում է անցկացրել՝ դառնալով տասը գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։