«Մանչեսթեր Սիթին» կարող է ֆուտբոլիստ գնել MLS-ից

«Նյու Յորք Սիթիի» պաշտպան Քրիստիան Մաքֆարլեյնը կարող է կարիերան շարունակել Անգլիայի առաջնությունում։ «Մանչեսթեր Սիթին» իր հայացքն է ուղղել 17-ամյա պաշտպանի վրա,- հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։

Նշվում է, որ Գվարդիոլայի թիմը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ պատրաստ է նորեկ ունենալ MLS-ից։ Հնարավոր գործարքի գումարը չի նշվում։

Հետաքրքիր է, որ Մաքֆարլեյնը երկքաղաքացիություն ունի՝ ԱՄՆ-ի և Անգլիայի։ Քրիստիանը դեռ որևէ մեկի օգտին ընտրություն չի կատարե։ Նա կարող է խաղալ այս հավաքականներից որևէ մեկում:

Պաշտպանը ներկայացրել է երկու երկրներն էլ երիտասարդական մակարդակում, բայց դեռ պետք է որոշի իր ապագան միջազգային ֆուտբոլում։