Ալվարո Մորատան նշել է, թե ինչու է հեռացել «Ատլետիկոյից»

«Միլանի» և Իսպանիայի հավաքականի հարձակվող Ալվարո Մորատան խոսել է Մադրիդի «Ատլետիկոյից» հեռանալու մասին և կիսվել այն ծանր ապրումներով, որոնք ունեցել է EURO-2024-ից առաջ։

«Երբ դու անցնում ես դժվար ապրումների միջով, ինչպիսիք են դեպրեսիան կամ խուճապի նոպաները, դու քո ներսում պայքարում ես մեկ այլ ես-ի հետ, և դա կարող է տեղի ունենալ ամեն գիշեր:

Ինքս ինձ համար կարևոր որոշում կայացրի հեռանալ Իսպանիայից, քանի որ վերջապես հասա այն կետին, որ այլևս չէի կարող հաղթահարել այս իրավիճակը: Եվրոյի մեկնարկից երեք ամիս առաջ ես չգիտեի, թե արդյոք կարող եմ վերադառնալ ֆուտբոլ. Ես դադարում էի հասկանալ, թե ինչ է կատարվում ինձ հետ։

Եղել են ժամանակներ, երբ ինձ համար դժվար է եղել նույնիսկ կոշիկներիս թելերը կապել», – Մորատայի խոսքերն է մեջբերում COPE-ը։