Սաուդյան «Ալ-Նասրը» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի խնդրանքով ակնկալում է ազատ գործակալի կարգավիճակով ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեին:
Աղբյուրի համաձայն, ակումբը կարող է բելգիացուն առաջարկել շաբաթական 1 միլիոն ֆունտ արժեցող պայմանագիր: Հաղորդվում է, որ սաուդյան թիմը վստահ է, որ կկարողանա պայմանավորվել գործարքի շուրջ՝ չնայած MLS-ի ակումբների խաղացողի նկատմամբ հետաքրքրությանը: