Հոկտեմբերի 10-ին ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը արտագնա խաղում կմրցի Ֆարերյան կղզիների ընտրանու հետ։
Քիչ առաջ կայացավ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի և կիսապաշտպան Արթուր Սերոբյանի նախախաղային մամուլի ասուլիսը։
«Ուսումնասիրել ենք մրցակցին, վաղն ակնկալում ենք ծանր հանդիպում։ Լավ ենք պատրաստվել, գիտենք, թե ինչպես պետք է վաղը խաղանք։ Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հասնենք դրական», – ասաց Սերոբյանը։
«Ես կարծում եմ, որ լավ հանդիպում է մեզ սպասվում։ Մենք այստեղ ենք ժամանել մոտ վեց ժամ թռիչքից հետո, ջերմաստիճանը տաք է և լավ ֆուտբոլային», – ասաց Պետրակովը։