Հայտնի է՝ Պոլ Պոգբայի ապագան «Յուվենտուսում»

«Յուվենտուսի» գործադիր տնօրեն Մաուրիցիո Սկանավինոն հայտնել է, որ ակումբը բանակցություններ է վարում կիսապաշտպան Պոլ Պոգբայի հետ՝ պայմանագիրը խզելու համար։

«Կարող եմ հաստատել, որ մենք բանակցություններ ենք վարում Պոլ Պոգբայի հետ։ Լուծումն արդեն կա։

Կարող եմ հայտնել, որ Պոգբան կհեռանա «Յուվենտուսից» և կդառնա ազատ գործակալ»,- Սկանավինոյի խոսքերը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա օգոստոսին ֆրանսիացի կիսապաշտպանը դրական դոպինգ թեստ էր հանձնել։ Փետրվարի 29-ին հակադոպինգային դատարանը հաստատել էր ֆուտբոլիստին չորս տարով որակազրկելու որոշումը։ Այն բանից հետո, երբ դատարանը որոշեց հեռացնել Պոգբային, նա վերաքննիչ բողոք էր ներկայացրել։ Բողոքարկումից հետո Մարզական արբիտրաժային դատարանը (CAS) որոշեց կրճատել որակազրկման ժամկետը մինչև 18 ամիս։