Ֆլորիան Վիրցը կարող է երկարաձգել պայմանագիրը «Բայերի» հետ

Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը կարող է երկարաձգել պայմանագիրը թիմի հետ։

Ըստ Kicker-ի՝ Լևերկուզենի «Բայերը» ցանկանում է երկարաձգել 21-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը մինչև 2028 թվականը, որպեսզի գերմանացուն պահի հաջորդ մրցաշրջանում։

Աղբյուրի համաձայն՝ Վիրցի հայրն ու գործակալը նույնպես առաջնահերթություն չեն համարում ֆուտբոլիստի արագ տեղափոխությունը բարձրակարգ ակումբ։ Աղբյուրն ընդգծել է, որ կողմերը կանոնավոր կապի մեջ են, սակայն այլ ակումբների հետ բանակցությունները շարունակական չեն։

Վիրցի գործող պայմանագիրը «Բայերի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականը։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 130 միլիոն եվրո։