«Լիվերպուլը» փոխարինող է գտել Մուհամեդ Սալահին

«Լիվերպուլի» հարձակվող Մուհամեդ Սալահը կարող է մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ թիմից, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ըստ աղբյուրի՝ անգլիական թիմը արդեն սկսել է ուսումնասիրել այն ֆուտբոլիստների տարբերակները, ովքեր կարող են փոխարինել Սալահին։ «Լիվերպուլի» ղեկավարությունը ուշադիր հետևում է «Վեսթ Հեմի» հարձակվող Մոհամեդ Կուդուսին։

Սալահի գործող պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 50 միլիոն եվրո։ Ընդհանուր առմամբ, Կուդուսը «Վեսթ Հեմի» կազմում անցկացրել է 54 պաշտոնական հանդիպում, որոնցում դարձել է 15 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։