Տիջանի Ռեյնդերս․ «Նա արդեն հանդերձարանում ցույց է տվել, որ առաջատարի բնավորություն ունի»

«Միլանի» հոլանդացի կիսապաշտպան Տիջանի Ռեյնդերսը առաջատար է համարում իսպանացի հարձակվող Ալվարո Մորատային՝ հատկապես հաշվի առնելով իսպանացու մեծ փորձը, ով նախկինում կարողացել է խաղալ մեկ այլ իտալական ակումբում՝ Թուրինի «Յուվենտուսում»։

«Նա արդեն հանդերձարանում ցույց է տվել, որ առաջատարի բնավորություն ունի։ Նա խաղացել է շատ ակումբներում, մեծ փորձ ունի, իրեն դրսևորել է մեծ հանդիպումներում։ «Միլանին» իսկապես անհրաժեշտ է այս փորձը, հուսով ենք, որ դա կօգնի մեզ»,- Ռեյնդերսի խոսքերն է մեջբերում pianetamilan.it-ը։