ԱՊԼ-ի երկու գրանդ ակումբներ հիասթափված են «Մանչեսթեր Սիթիի» դեմ որոշումից

Պրեմիեր Լիգայի մի քանի ակումբներ հիասթափված են «Մանչեսթեր Սիթիի» հետ կապված որոշումից։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մանչեսթեր Սիթին» շահել է Պրեմիեր Լիգայի դեմ դատը կապված կողմերի հետ գործարքների կանոնների վերաբերյալ։

Ինչպես հայտնում է Goal-ը, Պրեմիեր Լիգայի երկու առաջատար ակումբները՝ «Արսենալը» և «Լիվերպուլը», դժգոհ էին «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակից։ Բացի այդ, դժգոհների թվում էին նաև «Բորնմութն» և «Վեսթ Հեմը»։