«Լիվերպուլի» և Բրազիլիայի հավաքականի դարպասապահ Ալիսոն Բեքերը խաղադաշտից բացակայելու է երկու ամսով, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի՝ բրազիլացին կկարողանա խաղադաշտ վերադառնալ, ենթադրաբար նոյեմբերին կայանալիք հաջորդ միջազգային ընդմիջումից ոչ շուտ։
Պրեմիեր Լիգայի 7-րդ տուրի՝ «Քրիստալ Փալասի» հետ խաղում (1:0) ստացած ազդրի վնասվածքի պատճառով 32-ամյա ֆուտբոլիստը բաց կթողնի մինչև վեց շաբաթ։
Ալիսոնը բաց կթողնի «Լիվերպուլի» հանդիպումները «Չելսիի», «Արսենալի», «Բրայթոնի» և «Ասթոն Վիլայի» դեմ Անգլիայի առաջնությունում, ինչպես նաև Չեմպիոնների Լիգայի հանդիպումները «Լայպցիգի» և Լևերկուզենի «Բայերի» դեմ։