«Շիրակը» նոր գլխավոր մարզիչ ունի

«Շիրակի» կազմում մարզչական փոփոխություն է տեղի ունեցել՝ գլխավոր մարզչի պաշտոնում Արսեն Հովհաննիսյանին փոխարինել է Ռաֆայել Նազարյանը, հայտնում է երևանյան թիմի մամուլի ծառայությունը։

«Շնորհակալություն ենք հայտնում Արսեն Հովհաննիսյանին անմնացորդ նվիրման ու կատարած աշխատանքի համար: Արսեն Հովհաննիսյանը կշարունակի մնալ «Շիրակ» ֆուտբոլային ակումբի համակարգում:
Նոր գլխավոր մարզչի նշանակման, նրա մարզչական շտաբի մասին ավելի մանրամասն կներկայացնենք մի փոքր ուշ», – ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։