Մարտին Սուբիմենդին անդրադարձել է իր «Մանչեսթեր Սիթի» հնարավոր տեղափոխությանը

Իսպանիայի հավաքականի Եվրոպայի չեմպիոն «Ռեալ-Սոսյեդադի» կիսապաշտպան Մարտին Սուբիմենդին մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթիի» հետաքրքրության մասին լուրերը։

«Միշտ խոսակցություններ կան։ Բայց ես միշտ հավատում էի, որ ինձ համար լավագույն որոշումը կլինի մնալ «Ռեալ-Սոսյեդադում»։ Ես դեռ շատ բան ունեմ տալու այս ակումբին։

Ես դեռ ցանկանում եմ աճել ու զարգանալ այստեղ»,- Սուբիմենդիի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Քաղաքայինները» 25-ամյա ֆուտբոլիստին տեսնում են որպես Ռոդրիին փոխարինող, ով սեպտեմբերին ծնկի խաչաձև կապանների վնասվածք էր ստացել։