«Նապոլիի» և Վրաստանի հավաքականի եզրային Խվիչա Կվարացխելիան պատմել է, թե ինչի մասին է երազում ֆուտբոլում:
«Իմ ամենամեծ երազանքը Վրաստանի հետ աշխարհի առաջնությանը հասնելն է և իմ ակումբի հետ Չեմպիոնների լիգան հաղթելն է։ Հուսով եմ այս երազանքներն իրականություն կդառնան։ Ակումբային ֆուտբոլի ամենակարեւոր գավաթը նվաճելը յուրաքանչյուր ֆուտբոլիստի երազանքն է, իսկ աշխարհի առաջնությանը մասնակցելը` յուրաքանչյուր վրացու։
Ես կարծում եմ, որ սա տեղին հարգանքի տուրք կլինի բոլոր նրանց, ովքեր նախկինում ներկայացրել են Վրաստանը: Մենք ցանկանում ենք գնալ նրանց հետքերով, հասնել այս նպատակին և հպարտացնել մեր երկիրը», – Կվարացխելիայի խոսքերն է մեջբերում ՖԻՖԱ-ի կայքը։