Լուիս դե լա Ֆուենտե․ «Եվրոպայի չեմպիոնի համար նորմալ չէ մնալ առանց պայմանագրի»

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն պատասխանել է Ֆուրիա Ռոխայի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին հարցին։

63-ամյա մասնագետի գործող աշխատանքային պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան կերկարաձգի պայմանագիրը մարզչի հետ մինչև 2026 թվականը։

«Եվրոպայի չեմպիոնի համար նորմալ չէ մնալ առանց պայմանագրի։ Չգիտեմ՝ սա տեղի կունենա՞ր Լուիս Էնրիկեի հետ։ Նորմալ չէ, որ Եվրոպայի չեմպիոնը մնա առանց պայմանագրի։ Ի դեպ, ես աշխատում եմ նույն պայմաններով, այն պայմաններով, որ տեղափոխվեցի Իսպանիայի Մ21 հավաքականից։

Արդարության համար, եթե առաջարկ ունենայի, ես արդեն պայմանագիր կստորագրեի», – դե լա Ֆուենտեի խոսքերն է մեջբերում Marca-ն։