Էմերիկ Լապորտը մեկնաբանել է հնարավոր գործադուլը 

Սաուդյան «Ալ-Նասր» ակումբի և Իսպանիայի հավաքականի կենտրոնական պաշտպան, Եվրոպայի 2024 թվականի չեմպիոն էմերիկ Լապորտը խոսել է ծանրաբեռնված օրացույցի պատճառով հնարավոր գործադուլի մասին։

«Տեմպը չափազանց արագ է։ Գործադուլը միակ ճանապարհն է, որը մենք տեսնում ենք դա կանգնեցնելու համար», – Լապորտի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը:

Նշենք, որ շատ ֆուտբոլիստներ դժգոհություն էին հայտնել հանդիպումների քանակի ավելացման և ծանրաբեռնվածության ավելացման կապակցությամբ։ Քննարկումները բավականին երկար են ընթանում, սակայն նոր մրցաշրջանի մեկնարկի հետ ֆուտբոլիստները մտածում են գործադուլի մասին։