«Բավարիան» որոշում է կայացրել Ջամալ Մուսիալայի ապագայի հետ կապված

«Բավարիան» ցանկանում է ակումբում պահել 21-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպան Ջամալ Մուսիալային և պատրաստ է բարձրացնել նրա աշխատավարձը մինչև տարեկան 25 միլիոն եվրո՝ դարձնելով նրան ամենաբարձր վարձատրվող խաղացողը հարձակվող Հարի Քեյնի հետ միասին: Այս մասին հայտնում է Sky Sport Germany-ն։

Աղբյուրի համաձայն՝ մյունխենյան ակումբի ղեկավարությունը մտադիր է Մուսիալային պայմանագիր առաջարկել մինչև 2029 կամ 2030 թվականը։

«Բավարիան» արդեն բանակցություններ է սկսել գերմանացի ֆուտբոլիստի հետ նրա աշխատանքային պայմանագրի երկարաձգման շուրջ։

Մուսիալայի գործող պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։