Հայտնի է, թե ինչպես է Վենսան Կոմպանին մոտիվացնում իր ֆուտբոլիստներին

Հայտնի է դարձել, թե ինչպես է Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին մոտիվացնում իր թիմի խաղացողներին։ Այս մասին հաղորդում է Sport Bild-ը։

Ըստ աղբյուրի՝ Կոմպանին փորձում է համոզել խաղացողներին, որ այս մրցաշրջանը նրանց համար պետք է բեկումնային լինի թե՛ խաղային, թե՛ արդյունքների առումով։

Որպես օրինակ՝ մարզիչը խաղացողներին ցույց է տալիս այն ռեկորդները, որոնք «Բավարիան» սահմանել է նախկինում։ Օրինակ՝ ռեկորդային միավորների քանակով (91) 2012/2013 մրցաշրջանում, որում «Բավարիան» նվաճեց թրեբլը, ինչպես նաև այն, որ 2015/2016 մրցաշրջանում մյունխենյան ակումբը բաց թողեց ընդամենը 17 գոլ։

Հիշեցնենք, որ Վենսան Կոմպանին «Բավարիայի» գլխավոր մարզիչ էր նշանակվել 2024 թվականի մայիսին։ Գերմանական ակումբը նոր գլխավոր մարզչի գլխավորությամբ Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում երբեք չի պարտվել։