Ֆրանչեսկո Տոտտին ներկայացրել է, թե ինչպիսին պետք է լինի իդեալական ֆուտբոլիստը

«Ռոմայի» նախկին հարձակվող Ֆրանչեսկո Տոտտին խոսել է այն մասին, թե ինչ որակներ պետք է ունենա իդեալական ֆուտբոլիստը։

«Պետք է լինի Կրիշտիանու Ռոնալդուի աջ ոտքը, Դիեգո Մարադոնայի ձախ ոտքը, Լուկա Տոնիի գլխի հարվածը, Ռոնալդուի արագությունը, Լիոնել Մեսսիի դրիբլինգը, Ջուդ Բելինգհեմի ֆիզիկան և խաղի իմ տեսլականը», – Տոտտիի խոսքերն է մեջբերում Goal-ը՝ վկայակոչելով Betsson Sport-ին տված հարցազրույցը։

Հիշեցնենք, որ 2017-ից 2019 թվականներին Տոտտին աշխատել է «Ռոմայի» տնօրեն։ Ֆրանչեսկոն հռոմեական ակումբում հանդես է եկել 1992/1993 մրցաշրջանից մինչև 2017/2018 մրցաշրջանը։ Այս ընթացքում իտալացի ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 783 խաղի, որոնցում դարձել է 307 գոլի և 209 գոլային փոխանցման հեղինակ։