Կարլո Անչելոտին հայտնել է, թե ով է փոխարինելու Դանի Կարվախալին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին ծրագրում է կենտրոնական պաշտպան Էդեր Միլիտաոյին տեղափոխել աջ պաշտպանի դիրք՝ Դանի Կարվախալի լուրջ վնասվածքի պատճառով։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։

Աղբյուրի համաձայն՝ Անչելոտին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ հույս ուներ աջ պաշտպանի դիրքն ամրապնդելու վրա, սակայն եթե տրանսֆեր չլինի, իտալացի մասնագետը դիրքում կօգտագործի Միլիտաոյին ու Վասկեսին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մադրիդի «Ռեալը» փոխարինող չի փնտրում իր աջ պաշտպան Կարվախալին, ով ծնկի խաչաձեւ կապանների վնասվածք էր ստացել։  «Լոս Բլանկոները» լիովին վստահում են Լուկաս Վասկեսին։

Բրազիլացին այս դիրքում խաղացել է Սան Պաուլոյում և Պորտուում և արդեն երեք անգամ աջից մեկնարկել է Մադրիդում։