«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարները չեն կողմնորոշվում թիմի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի ապագայի հարցում։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Աղբյուրի համաձայն, չնայած ակումբում հոլանդացի մասնագետի հետագա աշխատանքի վերաբերյալ հստակ որոշման բացակայությանը, կա հավանականություն, որ նա առաջիկա օրերին կարող է հեռացվել թիմի վերջին արդյունքների պատճառով։
Անգլիայի Պրեմիեր լիգայի յոթ տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդն» ունի ութ միավոր եւ զբաղեցնում է 14-րդ տեղը։
Տեն Հագը «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ է նշանակվել 2022 թվականի ամռանը։ Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ 54-ամյա մասնագետին կարող է փոխարինել Թոմաս Տուխելը։