«Բարսելոնայի» ղեկավարությունը կկանգնի դատարանի առջև 

Scores Sports Management ֆուտբոլային գործակալությունը դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Բարսելոնայի»՝ պահանջելով 10 միլիոն եվրո վճարել 2023 թվականի օգոստոսին Ուսման Դեմբելեի՝ ՊՍԺ տեղափոխության միջնորդության համար: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբը հրաժարվել է այս պնդումից։ Ընդգծվում է, որ ֆրանսիական գրանդը Դեմբելեի համար վճարել է 50 միլիոն եվրո փոխհատուցում, սակայն հարձակվողի պայմանագրում «կապույտ նռնաքարերի» հետ նախատեսված է եղել, որ այդ գումարից 25 միլիոնը բաժին է ընկել ֆուտբոլիստի ներկայացուցչին։

27-ամյա ֆուտբոլիստը «Բարսելոնայում» հանդես է եկել 2017-ից 2023 թվականներին։