«Պարի Սեն Ժերմենի» ֆուտբոլիստներից մի քանիսը դժգոհ են Լուիս Էնրիկեից 

«Պարի Սեն Ժերմենի» որոշ խաղացողներ դժգոհում են թիմի մարզիչ Լուիս Էնրիկեի տակտիկական ճկունության բացակայությունից: Այս մասին հայտնում է L’Équipe-ը։

Աղբյուրի համաձայն, մի շարք խաղացողների դուր չի գալիս, որ իսպանացի մասնագետը չի օգտագործում որոշ խաղացողների ուժեղ կողմերը, մասնավորապես, վտանգը, որը ստեղծում են թիմի եզրայիններ Բրեդլի Բարկոլան և Ուսման Դեմբելեն անցումային, քանի որ դրանք չեն համապատասխանում Էնրիկեի մարտավարական փիլիսոփայությանը։

ՊՍԺ-ի խաղացողներին դուր չի գալիս իսպանացի մարզչի անհանդուրժողականությունը, որը նա ցուցաբերում է նրանց նկատմամբ, եթե նրանք անառարկելիորեն չեն կատարում նրա հրահանգները։ Ընդգծվում է, որ Էնրիկեն մտադիր չէ որևէ փոփոխություն մտցնել թիմի խաղաոճում։