Մուհամեդ Սալահը և Կևին դե Բրույնեն կարող են թիմակիցներ դառնալ

Մոհամեդ Մանսուրը, ով ամերիկյան «Սան Դիեգո» ակումբի համասեփականատերն է, որը նախատեսում է 2025 թվականից խաղալ MLS-ում, պատրաստ է կատարել «Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահի և «Մանչեսթեր Սիթիի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեի տրանսֆերը։ հայտնում է TBRFootball-ը։

Աղբյուրի համաձայն, «Սան Դիեգոն» հասկանում է, որ իրենց հետ կարող են մրցակցել սաուդյան ակումբներից այս խաղացողներին ձեռք բերելու համար: Ընդգծվում է, որ Սաուդյան Արաբիան պատրաստ է Սալահին դարձնել աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը՝ «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ միասին։

Հիշեցնենք, որ Դե Բրույնեի ու Սալահի պայմանագրերն իրենց ակումբների հետ ավարտվում են 2025 թվականի ամռանը։