Ուեյն Ռունին նշել է, թե ով է լավագույն անգլիացի ֆուտբոլիստը

Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ուեյն Ռունին պատասխանել է այն հարցին, թե ով է ներկայիս լավագույն անգլիացի ֆուտբոլիստը.

«Ինձ համար լավագույն ֆուտբոլիստը Ֆիլ Ֆոդենն է: Ես գիտեմ, որ նա այս մրցաշրջանում շատ չի խաղացել, բայց ամեն դեպքում նա Անգլիայի լավագույն խաղացողն է:

Քոուլ Պալմերը «Չելսիին» միանալուց ի վեր անհավանական է եղել: Կարող եք նաև տեսնել, թե Ջուդ Բելինգհեմն ինչ է անում «Ռեալում», բայց ինձ համար լավագույնը Ֆոդենն է», – Ռունիի խոսքերն է մեջբերում talkSPORT-ը։

Նշենք, որ Ֆոդենը նախորդ մրցաշրջանի վերջում ճանաչվեց Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն խաղացող։