Սիմոնե Ինձագին հերքել է այն լուրերը, որ նա կարող է գլխավորել անգլիական ակումբը

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին չի հասկանում, թե ինչու են իրեն համարում «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորելու թեկնածու։

Էրիկ տեն Հագը կարող է պաշտոնանկ արվել հենց այս ամիս՝ մրցաշրջանի սկզբում «կարմիր սատանաների» վատ արդյունքների պատճառով։ Հոլանդացուն փոխարինելու հիմնական թեկնածուների թվում է Սիմոնե Ինձագին։

Ինչպես հայտնում է լրագրող Դեյվիդ Օրնշտեյնին, իրականում իտալացին ոչ մի առաջարկ չի ստացել «Մանչեսթեր Յունայթեդից»։ Ասեկոսեները զարմացրել են մասնագետին, նա նույնիսկ անգլերեն չի խոսում։

Հիշեցնենք, որ Սիմոնե Ինձագիի պայմանագիրը «Ինտերի» հետ նախատեսված է մինչև 2026/27 մրցաշրջանի ավարտը։