«Միլանի» երկրպագուները դժգոհ են Պաուլո Ֆոնսեկայի գրանցած արդյունքներից

«Միլանը» չի գոհացնում երկրպագուներին։ Անցած շաբաթավերջին Պաուլո Ֆոնսեկայի թիմը հյուրընկալվելիս 1։2 հաշվով պարտվեց «Ֆիորենտինային»։ Ինչպես հաղորդում է La Gazzetta dello Sport-ը, «ռոսոներիների» ղեկավարներին նյարդայնացնում է ֆուտբոլիստների վերաբերմունքը իրենց գործի նկատմամբ:

Միևնույն ժամանակ, ղեկավարներն աջակցում են Պաուլո Ֆոնսեկային։ Պորտուգալացի մարզիչը դեռ չի հեռացվի աշխատանքից։

Ներկայումս «Միլանը» Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի վեցերորդ հորիզոնականում է։ Յոթ տուրերում Պաուլո Ֆոնսեկայի թիմը կարողացավ վաստակել 11 միավոր (երեք հաղթանակ, երկու ոչ-ոքի, երկու պարտություն)։ Հաջորդ հանդիպումը «Միլանը» կանցկացնի շաբաթ օրը՝ հոկտեմբերի 19-ին, սեփական հարկի տակ «Ուդինեզեի» հետ։