Հայտնի է, թե Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստը դեռ որքան կբացակայի հայտացուցակից

Հայտնի է դարձել, թե երբ խաղադաշտ կվերադառնա Դավիդ Ալաբան։ Ինչպես տեղեկացնում է Diario AS-ը, 32-ամյա ֆուտբոլիստը մինչև նոյեմբեր չի վերադառնա մարզումներին:

Հիշեցնենք, որ Դավիդ Ալաբան չի խաղացել 2023 թվականի դեկտեմբերից՝ ծնկի խաչաձեւ կապանների պատռվածքի պատճառով։ Ավստրիացու գործող աշխատանքային պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսը: