Մադրիդի «Ռեալի» լեգենդը Կիլիան Մբապպեին պաշտպանում է Լուիս Էնրիկեից

Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Գուտին քննադատել է իսպանացի մարզիչ Լուիս Էնրիկեի՝ ՊՍԺ-ում անցկացրած առաջին մրցաշրջանի մասին վավերագրական ֆիլմի ստեղծողներին։

Մասնավորապես, «Լոս Բլանկոսի» նախկին խաղացողին դուր չի եկել այն դրվագը, որտեղ Էնրիկեն էմոցիոնալ կերպով բողոքում է Արքայական ակումբում հանդես եկող հարձակվող Կիլիան Մբապեից՝ նախորդ մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ «Բարսելոնայի» հետ խաղի որակի համար։

«Այսպիսի բաները չպետք է ի հայտ գան. Կարծես դու այդպես նսեմացնում ես Մբապեին: Դուք կարող եք ձեր բողոքները հայտնել նրան առանձին զրույցի ընթացքում: Բայց դա անելը վավերագրական ֆիլմում ինձ համար ընունելի չէ, և սա հեռարձակելը ճիշտ չեմ համարում։

Եթե ես լինեի Կիլիանի փոխարեն, թույլ չէի տա, որ դա տեղի ունենա», – Գուտիի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։