Բրայան Սարագոսա «Ես ընդհանրապես չեմ ափսոսում»

«Բավարիայի» վինգեր Բրայան Սարագոսան, ով վարձավճարով հանդես է գալիս «Օսասունայում», խոստովանել է, որ չի ափսոսում գերմանական ակումբ տեղափոխվելու համար։

«Ես ընդհանրապես չեմ ափսոսում «Բավարիա» տեղափոխությանս համար։ Երկու տարի առաջ ես խաղում էի երկրորդ դիվիզիոնում, իսկ հետո «Բավարիան» պայմանագիր կնքեց ինձ հետ, այնպես որ սա անհավանական բան է ցանկացած խաղացողի համար այս իրավիճակում, բոլորը ցանկանում են խաղալ այնտեղ», – Սարագոսայի խոսքերն է մեջբերում Jugada Granada-ն:

Այս մրցաշրջանում 23-ամյա իսպանացին Լա Լիգայում մասնակցել է 9 հանդիպման, դարձել 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։