Պրեմիեր Լիգայի պատմության մեջ Բուկայո Սական այս ցուցանիշով երրորդն է

Անգլիայի Պրեմիեր Լիգայի 2024/25 մրցաշրջանում թիմերը հասցրել են անցկացնել յոթ տուր։

Այս պահին գոլային փոխանցումների հաշվարկով առաջնության լավագույն ցուցանիշը գրանցել է «Արսենալի» վինգեր Բուկայո Սական, ով կատարել է 7 գոլային փոխանցում։

Պրեմիեր Լիգայի պատմության մեջ միայն երկու խաղացող է ավելի շատ գոլային փոխանցում կատարել մրցաշրջանի այս փուլում՝ Քևին Դե Բրույնեն (8 գոլային փոխանցում 2019/20 մրցաշրջանում) և Հարի Քեյնը (8՝ 2020/21 մրցաշրջանում):