Անտուան Գրիզմանը կարող է վերադառնալ ազգային հավաքական

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը կարող է վերադառնալ Ֆրանսիայի հավաքական, որտեղից հեռանալու մասին հայտարարեց այս տարվա սեպտեմբերի 30-ին։ Այս մասին հայտնում է Get France Football News-ը։

Աղբյուրի համաձայն՝ 33-ամյա ֆուտբոլիստը կարող է կրկնել «Եռագույնների» նախկին կիսապաշտպան Զինեդին Զիդանի պատմությունը, ով Ֆրանսիայի հավաքական է վերադարձել միջազգային ելույթների ավարտի մասին հայտարարելուց մեկուկես տարի հետո և նշանակվել է թիմի ավագ:

Ֆրանսիայի արդյունքների վատթարացմանը, դեպքում Գրիզմանը կվերադառնա թիմ։

Ընդգծվում է, որ վերջին մի քանի տարիների ընթացքում Գրիզմանը իրեն թերագնահատված է զգացել հավաքականում։ Ֆուտբոլիստին վիրավորել է նաև այն, որ Ուգո Լյորիսի հեռանալուց հետո ավագ նշանակվեց ոչ թե նա, այլ երիտասարդ Կիլիան Մբապեն։

Գրիզմանը Ֆրանսիայի հավաքականի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 137 հանդիպման, որոնցում դարձել է 44 գոլի և 38 գոլային փոխանցման հեղինակ։