Ջոնաթան Դեյվիդը կարող է տեղափոխվել Լա Լիգա

«Լիլի» հարձակվող Ջոնաթան Դեյվիդը կարող է կարիերան շարունակել Իսպանիայում, հայտնում է Sport.es-ը։

Ըստ աղբյուրի՝ կատալոնական ակումբը հարձակվողին համարում է որպես Ռոբերտ Լևանդովսկու փոխարինող և ցանկանում է նրա հետ պայմանագիր կնքել 2025 թվականի ամռանը՝ երբ ավարտվի նրա գործող պայմանագիրը ֆրանսիական թիմի հետ։

Նշվում է, որ ֆուտբոլիստը որոշել է չերկարաձգել պայմանագիրը «Լիլի» հետ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դեյվիդի ծառայություններով հետաքրքրված են իտալական ակումբները։

Ֆրանսիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը անցկացրել է 12 հանդիպում, որոնցում դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։