Իսպանական ակումբի մարզիչը հեռացվեց պաշտոնից

«Լաս Պալմասը» հեռացրել է գլխավոր մարզչին։ 45-ամյա Լուիս Կարիոնը գլխավորել է իսպանական թիմը այս ամառ:

Նրա գլխավորությամբ թիմը Լա Լիգայում անցկացրել է 9 հանդիպում՝ չտանելով ոչ մի հաղթանակ, պարտվելով 6 անգամ և 3 անգամ ոչ-ոքի արդյունքով ավարտելով հանդիպումը։ Թիմն այժմ գտնվում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականում։

Ինչպես հայտնում է Marca-ն, մարզչի թափուր պաշտոնը կզբաղեցնի «Օսասունայի», «Գրանադայի», «Էսպանյոլի» և «Օլիմպիակոսի» նախկին գլխավոր մարզիչ Դիեգո Մարտինեսը։