Ֆաբիո Կանավարո. «Զվարճալի մրցավազք է սպասվում»

Իտալիայի ազգային հավաքականի, «Ինտերի», «Յուվենթուսի» և «Նապոլիի» նախկին ֆուտբոլիստ Ֆաբիո Կանավարոն կարծիք է հայտնել Իտալիայի Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում չեմպիոնական մրցավազքի մասին։

««Նապոլին» միանշանակ ուժեղ թիմ եէ: Անգամ եթե նրանք անցյալ տարի շատ քին հետ մնացել առաջատարից, նրանք ունեին կարևոր չափանիշներ, փող էին ծախսում ուժեղ խաղացողների և լավ մարզչի համար: Իսկ վերջինս, իհարկե, ունի ամեն ինչ՝ պայքարելու մինչեւ վերջ։

«Յուվենտուսը» շատ ծախսեր կատարած թիմ է, նրանք ունեն գաղափարներով մարզիչ, բայց «Ինտերը» մի քանի առավելություն ունի:

Սա զվարճալի առաջնություն կլինի, մենք միայն մրցավազքի սկզբում ենք»,- Կանավարոյի խոսքերն է մեջբերում Sky Sport Italia-ն։