Հայտնի է Էդեր Միլիտաոյի վնասվածքի լրջությունը

Մադրիդի «Ռեալի» մամուլի ծառայությունը հայտնել է պաշտպան Էդեր Միլիտաոյի վնասվածքի մասին։

Բուժզննման արդյունքների համաձայն՝ 26-ամյա բրազիլացու մոտ ախտորոշվել է ձախ ազդրի քառագլուխ մկանի վնասվածք։

Սպասվում է, որ Միլիտաոն բաց կթողնի Բրազիլիայի 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջիկա հանդիպումները։