«Յուվենթուսի» պաշտպան Գլեյսոն Բրեմերը վիրահատության է ենթարկվել ձախ ծնկի խաչաձև կապանների վնասվածքից ապաքինվելու համար, հաղորդում է թուրինյան ակումբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ վիրահատությունը բարեհաջող է անցել, և մոտ օրերս ֆուտբոլիստը կսկսի վերականգնողական գործընթացը։
Սպասվում է, որ 27-ամյա բրազիլացին միայն հաջորդ մրցաշրջանում կկարողանա խաղադաշտ վերադառնալ։
Բրեմերը վնասվածք է ստացել Չեմպիոնների լիգայի «Լայպցիգի» հետ խաղում: Այս մրցաշրջանում նա 8 խաղ է անցկացրել «Յուվենթուսի» կազմում։