Goal-ը հայտարարել է Չեմպիոնների Լիգայի գլխավոր ֆավորիտի անունը

Հեղինակավոր Goal պարբերականի փորձագետները կազմել են Չեմպիոնների լիգայի թիմերի վարկանիշը՝ հիմնվելով ընդհանուր փուլի մեկնարկային երկու տուրերի արդյունքների վրա։ Այդ Տուրերն արտացոլում են մայրցամաքի գլխավոր ակումբային մրցաշարում հաղթելու հնարավորությունը։

Վարկանիշային աղյուսակում առաջին տեղն է զբաղեցրել «Արսենալը», որը առաջին տուրում ոչ-ոքի է խաղացել «Ատալանտայի» հետ, իսկ երկրորդ տուրում հաղթել է ՊՍԺ-ին:

Երկրորդ տեղում «Մանչեսթեր Սիթին» է, երրորդ տեղում է Մադրիդի «Ռեալը», որը չորեքշաբթի օրը պարտություն կրեց «Լիլից»։ Լավագույն տասնյակում են «Լիվերպուլը», «Ինտերը», «Բավարիան», «Բայերը», «Յուվենտուսը», «Բարսելոնան» և Դորտմունդի «Բորուսիան»: