Էրիկ տեն Հագը վստահ է, որ իրեն չեն հեռացնի

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը համոզված է, որ ակումբի ղեկավարությունն իրեն աշխատանքից չի հանի միջազգային ընդմիջման ժամանակ։ Նա արձակուրդ է գնացել, պնդում է The Sun-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ երեքշաբթի Լոնդոնում տեղի կունենա ֆուտբոլային ակումբի ղեկավարների հանդիպումը։ Հանդիպմանը ներկա կլինի «Մանչեսթեր Յունայթեդի» ողջ ղեկավարությունը՝ ակումբի համասեփականատեր Ջիմ Ռեթքլիֆի գլխավորությամբ և Կքննարկվի Տեն Հագին հեռացնելու հարցը։
Սակայն, ինչպես նշում է աղբյուրը, առաջիկա ղեկավարների ժողովը չի կայացել։

Յոթ տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 8 միավորով զբաղեցնում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 14-րդ հորիզոնականը։