«Կոմոն» պնդում է, որ իրենք նվաստացուցիչ ոչինչ չեն տեսել Մարկո Կուրտոյի խոսքերում

Իտալացի Պաշտպան Մարկո Կուրտոն 10 խաղով որակազրկվել է «Վուլվերհեմփթոնի» կորեացի հարձակվողի մասին Ջեքի Չանի հետ կապված կատակ անելու համար։

Միջադեպը տեղի է ունեցել հուլիսին, երբ իտալական «Կոմոն», հանդիպել է անգլիական ակումբին Իսպանիայի Մարբելյա քաղաքում անցկացվող ուսումնամարզական հավաքի ժամանակ։ ՖԻՖԱ-ն հաստատել է իտալացու որակազրկումը խտրական պահվածքի համար։

«Կոմոն» պնդում է, որ իրենք նվաստացուցիչ ոչինչ չեն տեսել Կուրտոյի խոսքերում, վերջինս ասել է` «Նա կարծում է, որ Ջեքի Չանն է, արհամարհիր նրան»:

Անգլիական «Վուլվերհեմփթոնը» ողջունել է Կուրատոյի որակազրկման որոշումը։