Ռոբերտ Լևանդովսկին խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի խաղի մասին

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի խաղի մասին։

«Կրիշտիանուն բազմաթիվ էջեր է գրել ֆուտբոլի պատմության մեջ և անընդհատ բարձրացնում է նշաձողը բոլորի համար, ովքեր շրջապատում են իրեն: Սա չի կարելի անտեսել: Չնայած, որ նա արդեն հասել է ամեն ինչի և շուտով կդառնա 40 տարեկան, նա դեռ հավակնություններ ունի, սա է փաստում այն, որ խաղադաշտում Ռոնալդուն հաճախ զայրանում և նյարդայնանում է։

Նա դեռ ցանկություն ունի։ Նրա ֆիզիկական վիճակը շատ լավ է թվում։ Սա խոսում է այն մասին, որ նրա ընտրած ճանապարհն արդյունավետ է եղել։ Անկախ տարիքից, նրա ցուցանիշները շարունակում են աճել։ Իհարկե, նա բացառիկ է», – Լեւանդովսկու խոսքերն է մեջբերում Goal-ը։