Լիոնել Մեսսին գրառում է կատարել Անդրես Ինյեստայի մասին

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին դիմել է կիսապաշտպան Անդրես Ինյեստային, ով հոկտեմբերի 7-ին պաշտոնապես հայտարարել է կարիերան ավարտելու մասին։

«Նա այն թիմակիցներից մեկն է, ով կախարդանք ուներ խաղադաշտում: Եվ ես նրա հետ խաղալով առավելագույն հաճույք եմ ստացել։

Գնդակը կկարոտի քեզ, ինչպես բոլորս: Մաղթում եմ քեզ ամենայն բարիք, ֆենոմեն»,- գրել է Լիոնել Մեսսին։