«Միլանի» կիսապաշտպանը նշել է, թե ինչ սպասելիքներ պետք է ունենալ իտալական ակումբից այս մրցաշրջանում

«Միլանի» կիսապաշտպան Տեյյանի Ռեյնդերսը խոսել է «ռոսոներիների» համար գավաթներ նվաճելու կարևորության, ինչպես նաև խոսել է ընթացիկ մրցաշրջանում թիմի նպատակների մասին։

«Այստեղ ճնշումը միշտ ուժեղ է, և մենք պետք է տիտղոսներ նվաճենք: Հիմնական բանը, որին կարող ես հասնել այնպիսի ակումբում, ինչպիսին Միլանն է, դա տիտղոսներ նվաճելն է: Սա այն է, ինչ մենք բոլորս գիտենք, և ինչի համար պետք է պայքարենք։ Մենք ցանկանում ենք որքան հնարավոր է շատ գավաթներ նվաճել: Մենք այնքան էլ լավ չսկսեցինք մրցաշրջանը, բայց ես հավատում եմ, որ կարող ենք մեծ հաջողությունների հասնել»,- Ռեյնդերսի խոսքերն է մեջբերում Milan News-ը։