Անգլիայի հավաքականը նորից կորուստ ունի

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կոբի Մայնուն վնասվածքի պատճառով բաց կթողնի Ազգերի լիգայի հոկտեմբերյան Անգլիայի հանդիպումները, հաղորդում է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը։

Անգլիայի թիմի ճամբարից հեռացել են նաեւ պաշտպան Էզրի Կոնսան եւ կիսապաշտպան Մորգան Գիբս-Ուայթը։

Անգլիայի հավաքականը հոկտեմբերին Ազգերի լիգայում երկու հանդիպում կանցկացնի՝ մրցելով Հունաստանի և Ֆինլանդիայի ազգային հավաքականների հետ: