«Բարսելոնան» հայտարարել է, որ սկսում է տոմսերի վաճառքի գործընթացը նոր մարզադաշտում կայանալիք խաղերի համար

«Բարսելոնան» իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ սկսել է վերակառուցվող մարզադաշտում 2024/25 մրցաշրջանի երկրորդ հատվածի խաղերի տոմսերի վաճառքի գործընթացը։

Վաճառքի կհանվի 45 հազար տոմս։ Գները տատանվում են 260-755 եվրոյի սահմաններում։  Գնման հայտերը կարող են ներկայացվել հոկտեմբերի 11-ից մինչև հոկտեմբերի 23-ը։

Առաջին խաղի համար մարզադաշտի նախնական հայտարարված նստատեղերի քանակը 62 հազար է։