Հայտնի են MLS-ի տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման գլխավոր հավակնորդները

«Ինտեր Մայամիի» հարձակվողներ Լիոնել Մեսսին և Լուիս Սուարեսը MLS-ի տարվա լավագույն խաղացողի հավակնորդներու թվում են։ Երկուշաբթի օրը հրապարակվել է 34 հավակնորդների ամբողջական ցուցակը: Այս մասին հայտնում է ESPN-ը։

Աղբյուրի համաձայն՝ դրա կազմում են նաև Լուչիո Ակոստան, Կուչո Էրնանդեսը, Ռիկի Պուիգը և այլք: Քվեարկությունը սկսվել է երկուշաբթի օրը և կտևի մինչև հոկտեմբերի 21-ը։

Հիշեցնենք, որ լավագույնի կոչման գլխավոր հավակնորդ է համարվում Լիոնել Մեսսին, ով այս 17 գոլ է հեղինակել և 15 գոլային փոխանցում է կատարել, չնայած, որ այս մրցաշրջանում մասնակցել է առաջնության ընդամենը 18 խաղի:

Հիանալու ցուցանիշ է գրանցել նաև Լուիս Սուարեսը` MLS-ում իր առաջին մրցաշրջանում անցկացնելով 26 խաղ, դառնալով 18 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: