Բիլբաոյի «Աթլետիկի» առանցքային ֆուտբոլիստը վնասվածք է ստացել

Բիլբաոյի «Աթլետիկի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Օյան Սանսեթը վնասվածք է ստացել «Ժիրոնայի» հետ Իսպանիայի Լա Լիգայի 9-րդ տուրի խաղում։

«Օյան Սանսեթը ստիպված է եղել փոխարինվել հանդիպման 42-րդ րոպեին ձախ ոտքի վնասվածքի պատճառով: Վնասվածքի հետ կապված մանրամասները դեռևս անհայտ են»,- գրել է ակումբի մամուլի ծառայությունը իր սոցցանցերում։

Հիշեցնենք, որ հանդիպման 41-րդ րոպեին Օիան Սանսեթը գոլի հեղինակ է դարձել` գրավելով կատալոնական ակումբի դարպասը։

Նշենք, որ «Աթլետիկը» 14 խաղում ունի 9 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը: