Հայտնի է, թե երբ կսկսի մարզվել Արսեն Զախարյանը

«Ռեալ Սոսյեդադի» մամուլի ծառայությունիը պատասխանել է թիմի ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանի մարզավիճակի մասին հարցին։ Զախարյանը թիմի հետ կսկսի մարզվել 10 օրից, – «Ռեալ Սոսյեդադի» մամուլի ծառայության տրամադրած տեղեկությունն է հաղորդում Sport24-ը։

Նշենք, որ Զախարյանը «Ռեալ Սոսյեդադում» հանդես է գալիս 2023 թվականի ամառվանից։ Այս մրցաշրջանում կիսապաշտպանը դեռ խաղադաշտ դուրս չի եկել։

Հիշեցնենք, որ մինչմրցաշրջանային հավաքի ժամանակ 21-ամյա ֆուտբոլիստը կոճի վնասվածք էր ստացել, որից հետո վիրահատության էր ենթարկվել։